Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 2.2010

Դյուրին չէ ապրել միաբջիջների միջավայրում

Դյուրին չէ ապրել միաբջիջների միջավայրում

Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը: Մասնակիցների ելույթները լավատեսությունից բավական հեռու էին.«Նախկինում արդյունավետ դեղամիջոցներն ավելի ու ավելի անզոր են դառնում: Բժշկության համար դժվար ժամանակներ են գալիս…»

 

Պենիցիլինային «երանություն»/էյֆորիա


Իսկ ոչ վաղ անցյալում, անցած դարի 80-ական թվականների սկզբներին, թվում էր, թե աշխարհում փաստորեն չեն մնացել անբուժելի հիվանդություններ: Նույնիսկ ՁԻԱՀ-ի բարձրացող ալիքն այնքան էլ չէր վախեցնում մարդկանց: Քանզի ոչ ոք չէր կասկածում. եթե ոչ այսօր, ապա վաղը գիտնականները կստեղծեն դեղամիջոց, որը կկարողանա հաղթել «XX դարի ժանտախտին»: Պետք է ասել, որ լավատեսության համար առիթներ կային` չէ որ նորագույն պատրաստուկների հարվածների ներքո մեկը մյուսի հետևից նահանջեցին ամենավտանգավոր հիվանդությունները:

 

Այսօր դրան դժվար է հավատալ, սակայն դեռևս անցած դարի 30-ական թվականներին տասնյակ հազարավոր մարդիկ մահանում էին սովորական դիզենթերիայից: Թոքաբորբերի 90%-ն ավարտվում էր մահով: Ներկայումս հաջողությամբ մոռացված տիֆը համարվում էր մահաբեր և դժվար բուժվող հիվանդություն: Նույնիսկ ամենահասարակ վիրահատությունը կարող էր ավարտվել մահով. կտրվածքով օրգանիզմ էին թափանցում մանրէներ, առաջացնելով վերքի թարախակալում, արյան վարակում և արդյունքում` մահ: Սակայն, 1928 թ. բժիշկների շտեմարանում հայտնվեց հզոր մի զենք` Պենիցիլին: Նյութի փոքր հատիկը, նույնիսկ մեկը միլիոնի հարաբերությամբ բաժանված, օժտված էր այնպիսի հզոր մանրէասպան հատկությամբ, որ այդ միջավայրում գտնվող ստաֆիլակոկները և ստրեպտակոկները ոչնչանում էին մի քանի րոպեի ընթացքում:

 

Հրաշագործ դեղամիջոցի արդյունաբերական արտադրությունն սկսվեց 1942-1943 թվականներին: Այն ժամանակ գիտնականներն նման ազդեցությամբ ստացան Գրամիցին, իսկ մի քանի տարի անց` Ստրեպտամիցին: Այդպես սկսվեց հակաբիոտիկների ժամանակաշրջանը, որը բժիշկներին հնարավորություն ընձեռեց  իրենց զգալ գրեթե ամենազոր: 

 

Մահաբեր միկրոօրգանիզմների ոչնչացման զենքը գտնվեց: Նախկինում շատ անբուժելի հիվանդություններ` տուբերկուլոզ, քութեշ, մենինգիտ, թոքաբորբ, հաղթահարվեցին: Սակայն…այսպես կոչված միաբջիջները, որոնք կարողացան Երկրի  վրա գոյատևել միլիարդավոր տարիներ, պարզվեց, որ այնքան էլ հասարակ չեն, որքան մեզ թվում են: Եվ աստիճանաբար հաղթական զեկույցների ամփոփագրերում սկսեցին ներս սղոսկել տագնապալի նոտաներ:

 

Աշխարհի պատերազմները


Բժիշկներն սկսեցին նկատել, որ հին և փորձարկված հակաբիոտիկները դադարում են ազդել միկրոօրգանիզմների վրա: Պարզվում է, որ մանրէները ոչ միայն ընտելանում են կոնկրետ պատրաստուկներին, այլև այդ հատկությունը փոխանցում են սերունդներին: Այսինքն, դեղամիջոցները նպաստում են միկրոօրգանիզմների զարգացմանը. թույլերը ոչնչանում են, իսկ փրկվածները ձեռք բերելով իմունիտետ, շարունակում են իրենց«տոհմը»: Արագորեն բազմանալով, մեկ այդպիսի միկրոբը մեկ օրվա ընթացքում կարող է«լույս աշխարհ»բերել իր նման ավելի քան տաս միլիոնի, որն արդեն չի վախենում այդ հակաբիոտիկից:

 

Ի դեպ, սպիտակ խալաթով մարդիկ չէին պատրաստվում սպիտակ դրոշ բարձրացնել: Սկսվեց պատերազմ, որն առանց որևէ չափազանցության կարելի է անվանել պայքար ոչ թե հանուն կյանքի, այլ մահվան դեմ. մանրէաբանները հորինում էին նոր տեսակի հակաբիոտիկներ, իսկ մանրէները հարմարվում էին, մուտացիայի ենթարկվում և ձեռք բերում կայունություն շտամի դեղամիջոցների նկատմամբ: Ավելին, դրանք սկսեցին«կենդանի»մնալու ինֆորմացիան փոխանցել ոչ միայն իրենց սերունդներին, այլև այլ տեսակի մանրէներին: Հայտնվեցին հակաբիոտիկների նկատմամբ անընկալունակ մարէներ, որոնք նույնիսկ չէին հանդիպել դրանց: 

 

Հաճախ դեղամիջոցը, ստեղծված և փորձարկված մի մայր ցամաքում, պարզվում է բացարձակապես անարդյունավետ է երկրագնդի մի այլ հատվածում: Ավելին, ռուս գիտնականները, ուսումնասիրելով Arthrobacter և Pseudomonas մանրէները, անջատված Անտարկտիդայի կուսական սառույցներից, անսպասելի դրանցում բացահայտում են կայունություն շատ հանրահայտ հակաբիոտիկների նկատմամբ: Իսկ շտամներից մի քանիսը ոչ միայն իրենց հիանալի էին զգում դեղամիջոցի հետ ուղիղ կապի ժամանակ, այլև իրենց աճի համար օգտագործում էին հակաբիոտիկները որպես ածխածնի միակ աղբյուր: 

 

Այսօր հաշվարկված է, որ մանրէի նոր պատրաստուկի նկատմամբ կայունությունը մոտավորապես հինգ տարվա պատմություն ունի: Եվ խնդիրն այն չէ, որ բժշկական կորպորացիաները, ծախսելով նոր դեղամիջոցի մշակման, փորձարկման և ներդրման վրա հսկայական գումարներ, ստիպված են սկսել զրոյից, այլ այն, որ բժիշկներն ու հիվանդները կրկին անզոր գտնվեցին, թվում էր թե, արդեն հաղթահարված մանրէի առջև: 

 

Միկրոզարգացում


Այնինչ հորինել նոր դեղամիջոցներ այնքան էլ դյուրին չէ: Բժշկության հնարավորություններն այդ ոլորտում անսահմանափակ չեն: Եթե ինչ-որ ժամանակ հակաբիոտիկների նոր սերունդներ հայտնաբերվում էին մոտ տասը տարին մեկ, ապա 70-ական թվականներին տեմպերը նկատելիորեն նվազել էին: Օրինակ, դեռևս տաս տարի առաջ բժիշկների շտեմարանում մնացել էին 15-20 արդյունավետ հակաբիոտիկներ: Ներկայումս դրանց ցանկը կրճատվել է մինչև 5-6 անուն, նույնիսկ դրանք օգնում են ոչ բոլոր հիվանդություններին:

 

Այսօր տուբերկուլոզի ամեն մի յոթերորդ դեպքը հարուցված է մանրէի կայուն շտամով, որը չի ոչնչանում հին սերնդի  հակաբիոտիկներով: Կամ, օրինակ, կապտաթարաքային ցուպիկը, որը քայքայում է կենդանի հյուսվածքները: Ներկայումս այդ ինֆեկցիան բուժել բավական դժվար է` մանրէն փաստորեն չի արձագանքում դեղամիջոցներից շատերին: Եվ ԱՀԿ-ի կանխագուշակմամբ 10-20 տարի անց ներկայումս հայտնի հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձեռք կբերեն շատ միկրոօրգանիզմներ: 

 

Արդյոք, վիճա՞կն անհուսալի է: Կամ, ինչպես ասում են, մի շարք փորձագետներ, հակաբիոտիկների խնդիրն արհեստականորեն ուռճացված է բժշկական կորպորացիաների կողմից, որոնց համար շահավետ է տարածել նոր սերնդի դեղամիջոցներ: 

 

Մանրէները խոշոր պլանով


Դրանք հնագույն էակներ են երկրագնդի վրա: Դրանց կենսագործունեության հետքերը, որոնք գտնվել են Ավստրալիայի արևմուտքի սև շերտաքարերի վրա, նվազագույնը 3,5 միլիարդ տարվա պատմություն ունեն: Դինոզավրերը (համեմատության համար) հայտնվել են ընդամենը 180 միլիոն տարի առաջ, իսկ 60 միլիոն տարի անց արդեն մահացել են: 

 

Դրանք շատ են: Սուր մատիտով թղթի վրա թողած կետում ունակ են տեղավորվել 250 հազար մանրէ: Սակայն, չնայած այդքան մանրադիտակային չափերին, Աշխարհի օվկիանոսների կենսազանգվածի 90%-ը կազմում են հենց դրանք: Իսկ երկրագնդի միայն մակերեսի մեկ գրամում պահպանվում են մինչև մեկ միլիարդ մանրէ, այսինքն մեկ հեկտարի վրա մոտ 2 տոննա:

 

Դրանք տարբեր են: Համարվում է, որ գոյություն ունի մոտ մեկ միլիոն տեսակ: Բայց այդ թիվն ստացվել լոկ ենթադրությամբ, այլ ոչ թե իրական հետազոտությունների և հաշվարկների հիման վրա: Առավել հավաստի է այն, որ միայն անտառահողի մեկ գրամում մանրէի տարատեսակության թիվը էականորեն 10 հազարից ավելի է:

 

Դրանք օժտված են բարձր վերարտադրողական հատկանիշով: Բարձրագույն: Եթե մանրէները համեմատենք տխրահռչակ ճագարների հետ, ապա սեքս-հսկա երկարականջներին մնում է միայն համեստորեն հեռանալ պատվանդանից: Չէ որ նրանց սպիտակ մոլեկուլների սինթեզման համար պահանջվում են րոպեներ, իսկ մանրէներին` հաշված վայրկյաններ: Օրվա ընթացքում մեկ մանրէից կարող է ձևավորվել 13 տրիլիոն նորերը: Իսկ 48 ժամվա ընթացքում խոլերայի մեկ կորամանրէն կարող է տալ սերունդ, որը 4000 անգամ գերազանցում է երկրագնդի զանգվածին: Սակայն բնական միջավայրում մանրէներից շատերը գտնվում են ՙքաղց՚ վիճակում, այդ իսկ պատճառով դրանց բջիջները բաժանվում են ավելի հազվադեպ: Սակայն առկա են բոլոր հիմքերը, որ կրիտիկական վիճակում, ասենք, եթե ծագի ոչնչանալու վտանգը, դրանք ակտիվանում են և կցուցաբերեն իրենց հնարավորությունները հարյուր տոկոսով:

 

Դրանք ամենուր են: Բնակվում են և° խորը հողի տակ, և° օվկիանոսի հատակում, և° գործող հրաբխի խառնարանում: Վերջերս ամերիկացի կենսաբանները կարողացան կենդանացնել 30 հազար տարի առաջ - 40օ ջերմաստիճանում արկտիկական սառույցում պահպանված մանրէ: Տեղավորելով սնուցող բուլիոնում, այն սկսեց կուլ տալ սնունդը և բազմանալ:

 

Իհարկե, հետաքրքրասեր հոլանդացի Անտոնի վան Լևենգուկի ժամանակներից, ով խոշորացույցով դիտեց իր ատամի փառը և հայտնաբերեց այնտեղ բուռն մի կյանք, միկրոաշխարհի մասին մենք քիչ բան չիմացանք: Սակայն ավելի քիչ, քան կցանկանայիք ստեղծված պայմաններում: Միաբջիջների, այդ թվում մարդկային օրգանիզմում բնակվողների աշխարհը, առաջվա պես մեզ համար մնում է հանելուկ: Եվ հակաբիոտիկների հետ ծագած չնախատեսված խնդիրը` դրա վառ ապացույցն է: Այժմ ինչպե՞ս պայքարել մանրէների դեմ: 

 

Բնական թշնամիներ


Բժշկությունն ուժեղ թափով ջանում է փնտրել հակաբիոտիկային բուժման այլընտրանքային հնարավորություններ: Եվ այսօր, գիտնականների կարծիքով, առավել հեռանկարային է մանրէաֆագերի` մանրէասպան վիրուսների օգտագործման եղանակը: Իրոք, մանրէներն ունեն բնական թշնամիներ` մանրէային վիրուսներ, որոնք Երկրի վրա նույնքան վաղուց գոյություն ունեն, որքան և մանրէները:

 

Դեռևս անցած դարի 20-ական թվականներին մանրէաֆագերի օգնությամբ բուժում էին ստաֆիկակոկային ինֆեկցիաները, դեզինթերիան, տիֆը, խոլերան, և բավական հաջող: (Ռուսաստանում մանրէաֆագերի/մանրէակուլների թողարկումն սկսվեց 1939թ. Բաշկիրիայի համաճարակաբանության, մանրէաբանության և սանիտարիայի ինստիտուտի բազայի հիման վրա: 1941թ. այնտեղ սկսեցին արտադրել որովայնային տիֆի մանրէակուլ: Հենց դրա օգնությամբ Միջին Ասիայում բազմիցս կանխվեց որովայնային տիֆի համաճարակը):

 

Մանրէակուլներ օգտագործվում են և այսօր, երբ այլ միջոցներն անկարող են լինում: Հայտնի են դեպքեր, երբ հիվանդանոցում հայտնված սալմոնելոզին բժիշկները չէին կարողանում հաղթել երեք տարի շարունակ: Չարձագանքելով ավանդական ախտահանմանը, ոչ էլ ուլտրամանուշակագույն ճառագայթմանը, ձևավորված շտամը շարունակում էր ախտահարել բուժանձնակազմին և հիվանդներին: Բայց երբ կիրառեցին սալմոնելոզ կուլ տվող վիրուսը, համաճարակը մարեց բառացիորեն մեկ ամիս անց: 

 

Ինչու այնքան ստուգված մարտիկները, ինչպիսիք են մանրէակուլները, զիջեցին հակաբիոտիկներին: Որովհետև գործում էին դանդաղ: Ինչ որ ժամանակ հակաբիոտիկները մասայական դարձան հենց իրենց օպերատիվության շնորհիվ, դրանք հաշվարկված ժամերի ընթացքում հաղթահարում էին խնդիրները, այն դեպքում, երբ մանրէակուլների համար պահանջվում էին օրեր: 

 

Այնուամենայնիվ, դրանք գործում են: Դանդաղ, սակայն ստույգ: Այդ դեպքում ինչու հակաբիոտիկները չփոխարինել դրանցով, եթե այլընտրանք չկա: Ահա թե ինչու: Փրկվելով նենգ մանրէներից, մենք դեպի մեզ կձգենք դաշնակիցներին, որոնց մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ: Նույնիսկ այն բանից հետո, երբ Լևենգուկը բացահայտեց մանրէները, մարդկությունը էլի մի քանի հարյուր տարի տեղյակ չէր վիրուսների գոյության մասին, որոնց կարելի էր տեսնել միայն էլեկտրոնային մանրադիտակով: Այդ իսկ պատճառով վիրուսային հիվանդությունները երկար ժամանակ համարվում էին անհայտ թունավոր նյութերից ախտահարված հիվանդություններ: Ինքը«վիրուս»անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է«թույն»:

 

Սկավառակ-մակաբույծ


Դրա հետ կապված հիշվում է հին հռոմեական պոետ Յուվենալի խոսքերը.«Իսկ ո՞վ պետք է հսկի հսկիչներին»: Չէ որ մինչ օրս գիտությունը նույնիսկ միակարծիք չէ վիրուսի բնույթի մասին. դա նյութ է, թե՞…էակ:

 

Իրոք, հասկանալ դյուրին չէ: Վիրուսը չի սնվում, չունի բազմացման սեփական մեխանիզմ, ինչպես մյուս կենդանի էակները: Ըստ էությամբ, այն ավելի նման է մանրադիտակային ռոբոտի կամ համակարգչային խտասկավառակի` ԴՀԹ-ի (ինֆորմացիայի) պահպանման թաղանթով: Վիրուսը, ինչպես ներարկիչը, բջջին է«ներարկում»ԴՆԹ-ի շղթան և դրա թաղանթը դատարկվում է, այսինքն վիրուսից ընդհանրապես ոչինչ չի մնում: Դրա փոխարեն բջիջը, ներարկված ծրագրի ազդեցության ներքո սկսում է արտադրել նոր«վիրուս-սկավառակներ»:

 

Մասնագետները դրանց անվանում են բջջային մակաբույծներ: Բայց որքանով է դա վայելուչ: Միթե համակարգչի մեջ դրված սկավառակը համարվում է մակաբույծ: Այն միայն ինֆորմացիայի կրողն է: Այլ հարց է, թե ինչպիսի ինֆորմացիա է զետեղված վիրուսում: Որտեղից այն հայտնվեց: Ինչու են վիրուսները բազմանում և տարածում այն: Որտեղից դրանք ընդհանապես հայտնվեցին: Ինչպես և ինչու են ձևափոխվում:

 

Գիտությունը միանշանակ պատասխան դեռևս չունի: Կարող է, պատճառն այն է, որ մինչ օրս մարդկությունն իր հարաբերությունները միաբջիջների հետ կառուցում է բացառապես ուժի դիրքերից: Այսինքն, մենք հարձակվում ենք կամ պաշտպանվում ենք, վիրուսներին ընկալելով որպես բնական թշնամիներ: Սակայն, հնարավոր էր, դեռ սկզբում արժեր մեզ այլ կերպ պահել: 

 

Հավերժ ուղեկիցներ


Վիրուսները մեզ ուղեկցել են ամենուր: Այսօր հայտնաբերվել են ավելի քան մեկուկես հազար տեսակներ: Մշտապես հայտնվում են նոր տարատեսակներ, ի դեպ, բոլորն էլ ունեն իրենց«մասնագիտացումը»: Մեկը գերադասում է ապրել մանրէներում, մյուսներըփ բույսերի, երրորդըփ միայն կենդանիների մեջ: Որպես կանոն, վիրուսներն իրենց կրող-տերերին չեն վնասում, այլ վտանգ են ներկայացնում միայն օտարածին օրգանիզմի համար: Այսպես, կրծողների մեջ ավանդորեն բնակվող կատաղության վիրուսները գերմանամուկերին/խոմյակներին և առնետներին չեն վնասում: Սակայն մահացու վտանգավոր են` հայտնվելով այլ կենդանիների կամ մարդկանց օրգանիզմներում:

 

Ի դեպ, նույնիսկ նման դեպքերում վիրուսներն ասես հասկանում են, որ լիովին ոչնչացնելով կենդանի կրող-տերերին, իրենք էլ կոչնչանան: Այդ իսկ պատճառով նույնիսկ ամենադաժան համաճարակների ժամանակ վիրուսները չեն սպանում բոլորին:

 

Հնարավոր է, կենդանի էակների ոչնչացումն ընդհանրապես վիրուսի նպատակը չէ: Այդ միտքը գիտնականներին ստիպում է խոսել վիրուսների մասին ոչ միայն որպես վտանգավոր սպանողների մասին, այլև որպես էվոլյուցիայի կարևոր օղակի: Չէ որ ծանր հիվանդություններն ու մահերն ավելի շուտ բացառություններ են, քան կանոն, քանի որ հիվանդանում են վիրուսը կրողներից ոչ բոլորը, այլ միայն նրանք, ում մոտ ճիշտ չի գորել իմունային համակարգը: Ըստ էությամբ, վիրուսներն ինֆորմացիայի կրողներ են, որն ստիպում է մեզ փոխվել: Այդպես է արդյոք: Փորձենք պարզել:

 

Յուրային օտարների շրջանում


Շրջակա միջավայրին մեզ հարմարեցնում են երկու համակարգ. նյարդային և էնդոկրինային: Երկուսն էլ օրգանիզմը հարմարեցնում են միջավայրի ամենօրյա փոփոխություններին, երկուսն էլ օպերատիվ են և երկարատև ՙծրագրերի՚ համար պիտանի չեն (արագ գործում են և արագ հոգնում են): Միաժամանակ, դրանց աշխատանքների արդյունքում ձեռք բերված հմտությունները, ժառանգաբար չեն փոխանցվում: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միջին տարիքի ճգնաժամ Իսրայելցի հոգեբանները բացառում են «միջին տարիքի ճգնաժամի» կարծրատիպը
Միջին տարիքի ճգնաժամ Իսրայելցի հոգեբանները բացառում են «միջին տարիքի ճգնաժամի» կարծրատիպը

Մեր ժամանակներում 40-60 տարին  այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...

Հոգեկան առողջություն Ծերություև և երկարակեցություն Ես
Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը
Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը

Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ  կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Վիբրացիոն հիվանդություն
Վիբրացիոն հիվանդություն

Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
ինչպես «ցեմենտել» հիշողությունը
ինչպես «ցեմենտել» հիշողությունը

Գիտնականները ներթափանցել են  հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...

Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը

Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...

Հոգեկան առողջություն Հիշողություն, հիշողության խանգարումներ Ես
Շրթունքի ճաքերի դեմ
Շրթունքի ճաքերի դեմ

 Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ  ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...

Մաշկաբանություն Դեմքի խնամք
Բրգաձև սոճին հերպեսի դեմ
Բրգաձև սոճին հերպեսի դեմ

Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...

Վարակաբանություն Մաշկաբանություն
Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում
Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում

Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ արգանդի միոման կարելի է բուժել առանց վիրահատության,  բուսաբուժությամբ : Եթե դա այդպես է, ապա ինչպիսի միջոցներ գոյություն ունեն...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Մանկական սթրեսը արձագանքելու է տարիներ անց
Մանկական սթրեսը արձագանքելու է տարիներ անց

Ով չի լսել ասացվածքը. «բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են»: Վերջերս այն մեկ անգամ ևս ապացուցվեց: Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր մանկական տարիներին ուժեղ սթրես են տարել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Հոգեկան առողջություն
Անքնության դեմ
Անքնության դեմ

Արդեն քանի տարի է, ինչ  չեմ քնում: Տարբեր կլինիկաներում հետազոտվել եմ, սակայն ոչինչ չի պարզվել: Ի՞նչ կարելի է անել:

Դ.Բաբայան, ք. Գյումրի...

Քուն, քնի խանգարումներ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Չամուսնացածներն ավելի երջանիկ են իրենց ամուսնացած ընկերուհիներից
Չամուսնացածներն ավելի երջանիկ են իրենց ամուսնացած ընկերուհիներից

Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Առողջ կին
Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ
Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ

Վերջերս մայրաքաղաքում բացվեց Մելիքյանների ընտանիքին պատկանող ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան «Ռաֆայել» բժշկական կենտրոնը...

Իրադարձություններ Հայաստանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին
Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին

Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...

Հրատապ թեմա Աշխարհում
Փախուստ ծերությունից
Փախուստ ծերությունից

Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...

Ծերություև և երկարակեցություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ